Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Գեղարդի» համերգը` Բեյրութի Սենտ Լուի տաճարում

«Գեղարդի» համերգը` Բեյրութի Սենտ Լուի տաճարում
17.03.2013 | 16:14

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղ. ղեկավար Մ. Նավոյան) մասնակցել է Բեյրութում կայացած «Ալ-Բուստան» միջազգային ամենամյա երաժշտական փառատոնին:

Փառատոնի շրջանակում «Գեղարդը» հանդես է եկել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին նվիրված կատարումներով: Համերգային ծրագրում ներառված են եղել հայ և եվրոպացի կոմպոզիտորների Սբ. Աստվածամորը նվիրված ստեղծագործություններ և մշակումներ (Կոմիտաս, Ե. Երկանյան, Դանիել Երաժիշտ, Բըրդ, Մոցարտ, Վերդի, Բրամս, Ռախմանինով և այլն), ինչպես նաև՝ միջնադարյան մոնոդիաներ:

«Գեղարդ» երգեցիկ խումբը ստեղծվել է 2001-ին: Բացի կիրակի և եկեղեցական տոն օրերին Գեղարդավանքում Ս. Պատարագի երգեցողությունից, խումբը ծավալել է լայն համերգային գործունեություն Հայաստանում և արտերկրում (Ավստրիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Բելառուս, Լեհաստան, Իտալիա): Երգացանկում հիմնականում հայ հոգևոր և ժողովրդական երգերի դասական մշակումներ են, ինչպես նաև հայ միջնադարյան մոնոդիաներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ